Thursday, 18 06 2026
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն

Տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանը ձգտել է ինձ հետ շփվել. Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերջնականապես որոշել է առաջադրվել Ավանի թիվ 1 ընտրատարածքում, քանի որ վերջերս նրան տեղեկություններ են հասել, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է առաջադրվել նույն ընտրատարածքում:

«Ես էլ ուզեցի օգտվել հաճույքից և անպայման առաջադրվել՝ քաղաքական բանավեճերի միջոցով ցույց տալու, թե ով է նա իրականում: Այն էլ մարդը վախեցավ ու իր թեկնածությունը չդրեց: Այս վերջերս էլ մի հայտարարություն է արել, թե ինքը «ռազբորկի» չի գնում;

Տարիներ շարունակ ինքը ձգտել է ինձ հետ շփվել: Եկել, շփվել է: Էդ շփումները եթե ռազբորկա են եղել, ուրեմն այս մի «ռազբորկային» էլ կարող է գալ: Բազմաթիվ անգամ տարբեր տրամաչափի բանագնացներ է ուղարկել, որ աջակցեմ իրեն: Տարիներ շարունակ իր տղային ուղարկել է ինձ մոտ: Եթե ուղարկել է, ուրեմն իմ հիմիկվա հրավերն էլ է ռազբորկա:

Ուղղակի այդ մարդն այդքան ազնվություն չունի, որ ասի՝ տարիներ շարունակ ինձ հետ ինչ ռազբորկաներ է արել: Իսկ հիմա ինձ հետ բանավեճի ՀԱԿ-ից չեն գալիս՝ իմանալով, որ քաղաքական բանավեճ ինձ հետ չեն կարող վարել»,- ասաց նա:

Հարցին՝ իր առաջադրման հարցում իրո՞ք դեր է ունեցել Սամվել Ալեքսանյանը, արդյոք վերջինս համոզե՞լ է իրեն, Հայրապետյանն ասաց. «Իհարկե, պրն Ալեքսանյանը կատակ է արել: Նա իմ ընկերն է և նման կատակ անելու իրավունք ունի: Արդեն ասացի, որ առաջադրվելուս իրական պատճառն ինձ հասած ինֆորմացիան էր»:

Հարցին՝ ինչպե՞ս կվերաբերվի այն փաստին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ընդունի Նիկոլ Փաշինյանի հեռուստաբանավեճի հրավերը՝ ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Ես կդադարեմ հարգել Սամվել Ալեքսանյանին, եթե նա գնա ու բանավիճի ղժղժացող Նիկոլ Փաշինյանի հետ: Սամվել Ալեքսանյանի հետ բանավեճի թող գնա Նիկոլի առաջնորդը, և Ալեքսանյանը կապացուցի՝ ի՞նքն է այս երկրի համար օգտակար, թե՞ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կարող ա՞ Ալեքսանյանը Նիկոլից վախենում է, թե՞ խելքն է նրանից պակաս: Ափսոս այստեղ շատ աղջիկներ կան, ես էլ դաստիարակված մարդ եմ, չեմ ուզում տեսախցիկների առաջ ասել՝ իրականում ինչ է Նիկոլի անունը»:

ՀՖՖ նախագահը նաև հիշեցրեց, որ տարիներ առաջ շտաբների հարցով օգնել է Լ. Տեր-Պետրոսյանին: «Այն ժամանակ էլ, երբ շտաբի հարց ուներ, ես իրեն օգնել եմ, ինչպես պատրաստ եմ օգնել ՀՀ ցանկացած խեղճ քաղաքացու: Խեղճ ասելով՝ միայն ողորմություն խնդրողին մի հասկացեք; Դա կարող է նշանակել նաև քաղաքականապես տհաս, որին պետք է օգնել»,- բացատրեց Ռուբեն Հայրապետյանը:

«ՀԱԿ-ը ծայրից ծայր պիտի ամաչի իմ ներկայությամբ, բայց ոչինչ, թող ամոթխած՝ գան, նստեն ԱԺ-ում, այդպես էլ միասին կաշխատենք»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Հայրապետյանը:

Հարցին՝ ԱԺ-ում առաջինը ո՞ր օրենքի վրա է աշխատելու, պատասխանեց՝ «Սպորտի մասին»:

Ամփոփելով՝ ԱԺ պատգամավորը հերքեց լուրերը, որ ինքը Նոր Նորքի 4-րդ զանգվածի դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին հավաքել է քաղաքի ռեստորաններից մեկում և խնջույքի ժամանակ հորդորել ընտրություններին քվեարկել ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի օգտին:

«Նման բան ասողները ստախոս են: Ես նման բան ոչ ոքի չեմ հորդորել»,- ասաց Հայրապետյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի այն հայտարարությանը, որ իրեն հանձնարարական չի եղել, և ինքն ընտրությունների ընթացքում չի աշխատելու ՀՀԿ մեկ այլ թեկնածուի՝ Մանվել Բադեյանի օգտին, ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Իսկ կարելի՞ է իմանալ՝ ո՞վ է Տիգրան Արզաքանցյանը: Կներեք, տեղը չեմ բերում, չեմ ճանաչում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում