Իսպանական մամուլի հաղորդմամբ` «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի ընթացիկ առաջնության 33-րդ տուրի շրջանակներում գնդակը «Խետաֆե»-ի դարպասն ուղարկելով` նոր ռեկորդ սահմանեց: Նա դարձավ Լա Լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 28 գոլ է հեղինակել սեփական դաշտում:
Նախորդ ռեկորդը` 27 գնդակ, պատկանում է Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հարձակվող Տելմո Զարրեին և Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Բալտազարին:
Այս ցուցանիշին մեկ գնդակով զիջում է Քրիշտիանու Ռոնալդուի` 2010/11 մրցաշրջանում գրանցած ցուցանիշը:






































