News Georgia-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանը բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցել «Թբիլիսիում վարդերի ամիս 2012» անվանումով ծաղկե փառատոնին: Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ փառատոնն անցկացվելու է մայիսի 26-ին: Դրան մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն մինչև ապրիլի 27-ը: Գրանցման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է:
Այս փառատոնն անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այն սովորաբար անցկացվում է մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը, երբ ողջ երկրում անցկացվում են տարբեր տիպի հանդիսավոր ու զվարճալի միջոցառումներ:








































