Թբիլիսիում 3 մեգապիկսելանոց տեսախցիկների դեֆիցիտ է ձևավորվել այն բանից հետո, երբ «Դեղագործության մասին» օրենքում կատարված փոփոխությունով՝ դրանց կիրառումը դեղատների համար պարտադիր է դարձել: Փետրվարի 1-ից Վրաստանի բոլոր դեղատներում երեք տեսախցիկ պետք է լինի: Ոլորտի խոշոր ընկերությունները մատնանշում են, որ նմանատիպ տեսախցիկների պակաս կա: Սակայն արդեն մրցույթ է հայտարարվել, որպեսզի որևէ ընկերություն մատչելի գնով տեսախցիկներ մատակարարի: Տեսախցիկների դեֆիցիտի փաստը ընդունում են նաև կենցաղային տեխնիկա ներմուծողները` բացատրելով դա նրանով, որ մինչ այժմ նման տեսախցիկների պահանջարկ չի եղել: