Ազգային ժողովի ապրիլի 11-ի հերթական նիստը չի կայացել` քվորումի բացակայության պատճառով:
Ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ժամը 15-ին նիստը հայտարարել է չկայացած:








































