Ինչպես գրում է թուրքական Radikal թերթը, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեն, որի թեկնածությունը Սենատը երկար ժամանակ չէր հաստատում (Օբաման նրան նշանակել է` օգտվելով Սենատի նոր և հին կազմերի ձևավորման միջև եղած ժամանակահատվածում նշանակումներ կատարելու իրավունքից), «ջերմ» ընդունելության է արժանացել նաև Թուրքիայում: Անակարայի Եսենբող օդանավակայնում նրան դիմավորել են մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնք բողոքել են Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ վարած քաղաքականությունից: Ակցիայի արդյունքում ձերբակալվել է 8 երիտասարդ:
Ռիկարդոնեն Անկարայում հայտարարություն է արել թուրքերենով` նշելով, որ 32 տարի առաջ ինքն այստեղ սկսել է իր կարիերան և այն ժամանակվանից սիրում է այս երկիրը: «Ես այստեղ շատ ընկերներ ունեմ: Դրա համար շատ ուրախ եմ, որ գտնվում եմ թուրքական հողում»,- ավելացրել է նա: