Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սովորական է համարում Լա Լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Խետաֆե»-ի նկատմամբ իր թիմի տարած հաղթանակը:
Կատալոնացիները սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ են տարել` 4 անգամ անպատասխան գրավելով մրցակցի դարպասը:
«Մենք պարզապես կատարեցինք մեր աշխատանքը: Տղաները գերազանց խաղ ցուցադրեցին: Այս հաղթանակը ցանկանում ենք նվիրել Էրիկ Աբիդալին`մոտակա օրերը կարևոր են նրա առողջական վիճակի համար: Հավատում ենք, որ այդ իրավիճակից Էրիկը նույնպես հաղթող դուրս կգա:
«Խետաֆե»-ի հետ առաջին հանդիպմանը ևս լավ խաղացինք: Այժմ պետք է մեր ուշադրությունը սևեռենք «Լեվանտե»-ի հետ հանդիպմանը»,-ասել է կատալոնացիների մարզիչը:






































