Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին Իսպանիայի ընթացիկ առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Սարագոսա»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ դուբլ հեղինակեց և ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայի հանդիպումներում իր խփած գոլերի թիվը հասցրեց 38-ի: Մեսսին, շրջանցելով «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին, կրկին հավակնում է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:
Ըստ վիճակագրության` արգենտինացին հակառակորդների դարպասը գրավել է ավելի շատ, քան Լա Լիգայի 10 ակումբները: Ֆուտբոլիստն իր խփած 38 գոլով շրջանցում է «Սևիլյա»-ին (36 գոլ), «Խետաֆե»-ին (33), «Բետիս»-ին (38), «Մալյորկա»-ին (32), «Ռեալ Սոսյեդադ»-ին (38), «Գրանադա»-ին (28), «Վիլյառեալ»-ին (31), «Սարագոսա»-ին (28), «Ռասինգ»-ին (23) և «Սպորտինգ»-ին (29):
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում հեղինակել են 90 գնդակ, իսկ բոլոր մրցաշարերում` 161 գնդակ:







































