Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ` սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը հուլիսի 14-ին ցուցադրական հանդիպում կանցկացնեն «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Աշխարհի երկու լավագույն թենիսիստների հանդիպումը տեղի կունենա «արքայական ակումբ»-ի 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Սպասվում է, որ խաղին ներկա կլինեն մոտ 80.000 հանդիսական: Հանդիպումից ստացված ողջ հասույթը կտրամադրվի «Ռեալ»-ի և Նադալի բարեգործական հիմանադրամներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, որ Ռաֆայել Նադալի հակառակորդը կլինի Ռոջեր Ֆեդերերը, բայց վերջինս բացասական պատասխան է տվել իսպանացու առաջարկին: