Fightnews-ի հաղորդմամբ` 61 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի Բրենդոն Ռիոսը ծեծկռտուք է սկսել իր հակառակորդի` կուբինցի բռնցքամարտիկ Ռիչարդ Աբրիլի հետ կայանալիք մենամարտից առաջ կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ: Ռիոսն անսպասելիորեն հարձակվել է Աբրիլի վրա:
Բռնցքամարտիկների մասնակցությամբ նախորդ ընդհարումը տեղի է ունեցել մարտին` Մայամիում: Ռիոսը մասնակցում էր իր և Յուրայոկրիս Գամբոայի միջև կայանալիք մենամարտից առաջ կազմակերպված ասուլիսին, որտեղ հայտնվեց Աբրիլը և հայտարարեց, որ ամերիկացին պետք է մենամարտի իր հետ:
25-ամյա Ռիոսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, որոնցից 29-ում հաղթանակ է տոնել, իսկ մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Հիշեցնենք, որ Աբրիել – Ռիոս մենամարտը կկայանա ապրիլի 14-ին` Լոս-Անջելեսում: