Ֆիլիպ Խուան Ֆրոիլան Մարիչալարը` Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի թոռը, ծնողների կալվածքում հրաձգության մասնավոր պարապմունքների ժամանակ պատահաբար կրակել է իր ոտքին:
13-ամյա արքայազնն իրեն վիրավորել է փոքր տրամաչափի հրացանից: Նրան անմիջապես տարել են հիվանդանոց, ուր նրա մոտ է եկել մայրը` Ելենան: Ֆիլիպի կյանքին վտանգ չի սպառնում:
Միևնույն ժամանակ Իսպանիայում, դեպքի հետ կապված, մեծ աղմուկ է բարձրանում: Համաձայն տեղի օրենքների` մինչև 14 տարեկան երեխաներն իրավունք չունեն զենքը նույնիսկ բռնել, առավել ևս՝ կրակել: Տեղի իշխանությունները կատարվածն անվանել են «օրենքի կոպիտ խախտում»:
Ինչպես սպասվում է, դեպքի բոլոր մանրամասները կպարզի հետաքննությունը, որը կսկսվի ոստիկանության որոշումից հետո, որտեղ հիվանդանոցից տվյալների են սպասում դեռահասի վերքի բնույթի մասին: Եթե վերքը լուրջ լինի, կարող է նաև քրեական գործ հարուցվել:
Առաջին մարդը, ում կհարցաքննեն այս դեպքի հետ կապված, կլինի երեխայի հայրը` Հայմե դե Մարիչալարը: Հենց նա է այդ ժամանակ որդու հետ եղել:
Ինչպես գրում է իսպանական մամուլը, թագավորական ընտանիքը պատրաստվում է հատուկ հայտարարություն անել, որտեղ կներկայացնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը:











































