Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հուրմուզգյան նահանգ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը կարող է իր նավթի վաճառքի վրա լիովին արգելք դրվելու պայմաններում 2-3 տարի հանգիստ գոյատևել.
«Նրանք ցանկանում են պատժամիջոցներ սահմանել մեր նավթի վրա: Մենք պետք է նրանց հայտարարենք, որ մենք կարող ենք 2 կամ 3 տարի, առանց նավթ վաճառելու, հանգիստ ապրել»:
Հիշեցնենք, որ Իրանն այսօր լիովին կասեցրել է Հունաստանին իր նավթի մատակարարումը և խոստացել է կրճատել եվրոպական մի շարք երկրների նավթի առաքումը:









































