Ֆրանսիացի լրագրողների տեղեկացմամբ` Փարիզի ՊՍԺ ակումբի ղեկավարները ներկա են եղել Պորտուգալիայի առաջնության «Պորտու»-«Բրագա» հանդիպմանը, որտեղ մեծ ուշադրությամբ հետևել են Ջեյմս Ռոդրիգեսի և Հալկի ցուցադրած խաղին:
Հայտնվում է, որ ամռանը փարիզյան ակումբի ղեկավարները կփորձեն ձեռք բերել «Պորտու»-ի երկու առաջատարների տրանսֆերը: Սակայն առայժմ պորտուգալական գրանդի հասցեին որևէ կոնկրետ առաջարկ չի կատարվել:









































