«Պարի Սեն-Ժերմեն»-ի ղեկավարներն իրենց շարքերը համալրելու լուրջ որոշում են կայացրել: Այս անգամ նրանց հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել «Նեապոլի»-ի ուրուգվայացի հարձակվող Էդիսոն Կավանին: Ֆրանսիայի լրատվամիջոցների տրամադրած տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբի գլխավոր տնօրեն Լեոնարդոն արդեն բանակցում է նեապոլիտանցիների ղեկավարության հետ: Ամռանը ՊՍԺ-ն պատրաստ կլինի 30 մլն եվրո տրամադրել Կավանիի տրանսֆերը ձեռք բերելու համար:






































