The Wealth Report-ը Լոնդոնը ճանաչել է աշխարհի ամենատպավորիչ քաղաք: Զեկույցը հիմնված է աշխարհի տասը քաղաքների ուսումնասիրության վրա, որոնք 25 միլիոն դոլարի և ավելի շատ ակտիվներ ունեցող մարդկանց կողմից ճանաչվել են աշխարհի ամենատպավորիչ քաղաքները:
Daily Mail-ը գրում է, որ քաղաքների ցանկը կազմելիս հաշվի են առնվել նրանցում կյանքի որակը, տնտեսական ակտիվությունը, քաղաքական իրավիճակը, կրթությունը և քաղաքի ազդեցիկությունը: Ոսումնասիրությունն իրականացրել են Knight Frank հետազոտական կենտրոնը և Citi Private Bank-ը:
Կարևոր են համարվել նաև քաղաքի կրթական ռեսուրսները, սոցիալական կայունությունը, անձնական անվտանգությունը և այլն:
Երկրորդ տեղում Նյու Յորքն է, երրորդ տեղում՝ Հոնգկոնգը: Տասնյակը լրացնում են Փարիզը, Սինգապուրը, Մայամին, Շանհայը, Պեկինը, Բեռլինը և Ժնևը:







































