Ավարտվեցին թենիսի Դևիսի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները: Անակնկալների թվին պետք է դասել Սերբիայի հավաքականի պարտությունը` Չեխիայի ընտրանուց՝ 1:4 հաշվով: Քառորդ եզրափակիչ փուլի երեք դիմակայություններում գրանցվեց ջախջախիչ` 4:1 հաշիվը:
Արգենտինա – Խորվաթիա՝ 4:1,
Չեխիա – Սերբիա՝ 4:1,
Իսպանիա – Ավստրիա՝ 4:1,
ԱՄՆ – Ֆրանսիա՝ 3:2:
Դևիսի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլում կհանդիպեն Իսպանիան և ԱՄՆ-ն, Արգենտինան ու Չեխիան:
Հիշեցնենք, որ Դևիսի ներկայիս գավաթակիրը Իսպանիայի հավաքականն է, որը նախորդ մրցաշրջանի եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց Արգենտինայի ընտրանուն: