Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի ֆուտբոլիստ Դանիել Ալվեշը վնասվածք է ստացել Լա Լիգայի ընթացիկ առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Սարագոսա»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Խաղավարտից հետո ֆուտբոլիստը սուր ցավեր է զգացել ձախ ոտքում: Բժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ալվեշը վնասել է ազդրային մկանը:
Առայժմ պարզ չէ, թե երբ խաղացողը կապաքինվի և կվերադառնա թիմի կազմ, սակայն պարզ է, որ նա բաց կթողնի «Բարսելոնա»-ի հաջորդ հանդիպումը «Խետաֆե»-ի հետ:






































