Ամերիկան կոսմետիկական Avon Products Inc.-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Շերիլին Մակկոյը:
Ավելի վաղ նա զբաղեցնում էր Johnson & Johnson ընկերության գործադիր կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Այս մասին հայտնում է Praym-ը:
Avon-ի ներկայիս գլխավոր տնօրեն Անդրեա Յունգը Մակկոյի` ապրիլի 23-ին իր լիազորություններին անցնելուց հետո կդառնա ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:
Avon-ն աշխարհում խոշորագույն կոսմետիկական առաջատար ընկերություններից է, որն իր բիզնեսը ծավալում է աշխարհի ավելի քան 100 երկրում: Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը: 2011թ. Avon-ի զուտ շահույթը նվազել է 15 տոկոսով` մինչև 513.6 մլն դոլար:








































