5 տարի տևած վերակառուցման աշխատանքներից հետո Մադյուրոդամ այգին իր 60-ամյակի առթիվ վերաբացվել է: Ինչպես տեղեկացնում է ruvr.ru-ն՝ Հաագայից ոչ հեռու տեղակայված այս խաղալիք-քաղաքը հիմնադրվել է 1952 թվականին:
«Փոքրիկ Հոլանդիայում» ներկայացված են երկրի պատմական հուշարձաններն ու ճարտարապետական արժեքները: Նորագույն թվային տեխնոլոգիաների շնորհիվ վերակառուցման ընթացքում «Փոքրիկ Հոլանդիան» ավելի ինտերակտիվ է դարձել:
Լուսանկարներում՝ վերաբացված այգու առաջին այցելուներն են:









































