ԵՄ քաղաքացիների իրավունքների ու ներքին գործերի հարցերով պաշտպանության կոմիտեի անդամները ապրիլի 25-27-ը մտադիր են այցելել Լիտվա: Ինչպես հաղորդում է Delfi-ն, նրանք հաղորդագրություն են պատրաստում ԿՀՎ-ի հնարավոր անօրինական գործողությունների` մարդկանց ձերբակալության ու Եվրոպա տեղափոխելու վերաբերյալ:
Հյուրերը մտադիր են հանդիպել երկրի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, արտգործնախարարի, ներքին գործերի, արդարադատության ու պաշտպանության նախարարների, քաղավիացիայի, Մարդու իրավունքների մոնիթորինգի ինստիտուտի ներկայացուցիչների հետ:
Եվրախորհրդարանի անդամները կհանդիպեն նաև գլխավոր դատախազի տեղակալ Դարյուս Ռաուլուշայտիսի հետ, նախկին գլխավոր դատախազ Ալգիմանտիս Կլյուկնայի հետ:
Մարտի վերջին կոմիտեն լսումներ էր անցկացրել ԱՄՆ գաղտնի ծրագրի շրջանակում եվրոպական երկրների ներգրավվածության վերաբերյալ` կապված ահաբեկչության մեջ կասկածվող մարդկանց բանտեր տեղափոխելու և պահելու հետ:
Լսումներին Amnesty International ու Reprieve իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում էին, որ Եվրոպայի երկրներին պակասում է քաղաքական կամքը` մանրամասն հետաքննություն անցկացնելու համար, չնայած այն բանին, որ վերջին շրջանում հայտնվել են նոր տեղեկություններ:
Լիտվայում 2009թ. վերջին խորհրդարանական հետաքնության արդյունքում հետաքննվել էին Վիլնյուսի մոտ գտնվող երկու օբյեկտներ, որոնք կարող էին հագեցած լինել ձերբակալվածներին պահելու համար նախատեսված սարքերով:








































