Ճապոնական Dark Souls խաղը PC-ի համար նոր տարբերակով հասանելի կլինի օգոստոսին: PC-ների և կոնսոլների համար նախատեսված խաղային տարբերակներն էապես չեն տարբերվում: PC Action գերմանական ամսագրի տվյալներով՝ միակ տարբերությունն այն է, որ PC-ի դեպքում երկու նոր ղեկավարներ են հայտնվում: Խաղը հասանելի է նաև GamePad-ի համար:
PC-տարբերակով Dark Souls խաղի թողարկումն իրականացվում է խաղամոլների առաջարկով և 92 հազարանոց ստորագրահավաքով:
Xbox 360 և PS3 խաղային կոնսոլների համար խաղը թողարկվել է 2011-ի աշնանը: Ի դեպ, խաղը բավականին բարդ է: Հերոսը՝ Dark Souls-ը, պետք է պայքարի հրեշների դեմ, վերցնի նրանց հոգիները, որոնք խաղի գլխավոր արժույթն են:
VGChartz –ի գնահատմամբ՝ Dark Souls –ը այժմ 1,7 միլիոն խաղացողների խաղացանկի անբաժանելի մասն է: