Bild-ը տեղեկացնում է, որ ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բավարիա»-ի ղեկավարությունը պայմանագիր կստորագրի «Շալկե»-ի 18-ամյա դարպասապահ Լուկաս Ռեդերի հետ, ում հայրենիքում երկրորդ Մանուել Նոյեր են անվանում: «Շալկե»-ի հետ Ռեդերը պայմանագիր էր կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Պարբերականի փոխանցմամբ` մյունխենցիների ղեկավարներն արդեն բանակցում են երիտասարդ ֆուտբոլիստի գործակալների հետ:
Հիշեցնենք, որ անցած ամռանը «Բավարիա»-ի ղեկավարները ձեռք էին բերել Նոյերի ծառայություններից օգտվելու իրավունքը: