Եվրամիության վիճակագրական գործակալությունը (Եվրոստատ) հրապարակել է ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներում տիրող քրեածին իրավիճակի մասին վիճակագրական տվյալներ: Այս մասին հաղորդում է DitchNews.nl կայքը:
Եվրոպայի մայրաքաղաքներից ամենաշատ սպանությունները տեղի են ունենում Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Այստեղ ամեն 100 հազար բնակչին բաժին է հասնում 7.9 սպանություն: Լիտվային հետևում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը` 6.03 ցուցանիշով: Եռյակը եզրափակում է այդ կազմակերպության ամենաբարեկեցիկ երկրներից մեկի` Լյուքսեմբուրգի մայրաքաղաքը` 4.24 դեպք 100 հազար բնակչին:
Bloomberg-ի փորձագետների կարծիքով` Լիտվայի նման բացասական վարկանիշը կապված է մի շարք գործոնների հետ, այդ թվում` բնակչության աճի տեմպերի, ներգաղթյալների մեծ թվի և այլն:











































