Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Դավիթ Սանակոևը շնորհավորել է իր մրցակից Լեոնիդ Թիբիլովին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Նախնական տեղեկություններով` վերջինս հավաքել է ընտրողների ձայների մոտ 53%-ը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Սանակոևն ասել է, որ ընդունում է ընտրությունների արդյունքները, և շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին վստահության համար: Թիբիլովն իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում է իր թիմ հրավիրել Սանակոևին: Ապագա նախագահը հավելել է, որ վաղուց է ճանաչում օմբուդսմեն Սանակոևին` համարելով նրան մեծ փորձ ունեցող և պրոֆեսիոնալ:
Մոտ 96% քվեաթերթիկների հաշվարկի համաձայն` Թիբիլովը հավաքել է ձայների 53.7%-ը, իսկ Սանակոևը` 43.0%:








































