The Jerusalem Post իսրայելական թերթը հայտնում է, որ 87 տարեկանում մահացել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի կինը` Սոնյան: Ըստ թերթի` Սոնյա Պերեսը մահացել է քնած ժամանակ սրտի կաթվածից:
Սոնյա Գելման-Պերեսը ծնվել է 1923 թ. Լեհաստանում, սակայն վաղ տարիքից տեղափոխվել է Պաղեստին: Նա բրիտանական բանակի կազմում մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին` որպես բժիշկ աշխատելով Եգիպտոսում: