Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելեն Մալիի ապստամբներին կոչ է արել առաջնորդվել երկրի սահմանադրությամբ։
«Բոլոր կողմերը պետք է հրաժարվեն ուժի կիրառումից և առկա բոլոր խնդիրները կարգավորեն Մալիի օրենսդրության շրջանակներում»,- ասել է արտգործնախարարը:
«Մալիի տարածքային ամբողջականության խնդիրը քննարկման ենթակա չէ: Անկախության մասին միակողմանի հայտարարությունը Գերմանիան չի ճանաչում»,- հավելել է Վեստերվելեն: Նրա խոսքերով՝ Գերմանիան անհանգստացած է Մալիի հյուսիսում տիրող իրավիճակից, որտեղ տուարեգները հռչակել են Ազավադի անկախությունը։










































