Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տեղեկացմամբ` մեր սամբիստները 5 մեդալ են նվաճել երիտասարդների և պատանիների սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը:
Լենդրուշ Զատիկյանը և Մհեր Կարապետյանը, ովքեր հանդես են գալիս երիտասարդական հավաքականի համապատասխանաբար 48 և 82 կգ քաշային կարգերում, բրոնզե մեդալներ են նվաճել:
Պատանիների հավաքականի 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Ալեքսանյանը նույնպես զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ 48 կգ քաշային պատանի մարզիկ Ջիվան Ղազարյանը արժանացել է արծաթե մեդալի` պարտվելով միայն Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆյոդորովի հետ գոտեմարտում:
Աղջիկների հավաքականից 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոզա Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ առաջնությունը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: