Բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն արգենտինացի Խորխե Բարիոսը 20-ամյա Յամիլա Գոնսալեսին վրաերթի ենթարկելու համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Բարիոսը իր մեքենայով սլացել է մայրուղով, հարվածել մեկ այլ մեքենայի, որն էլ իր հերթին հարվածել է փողոցն այդ պահին անցնող Յամիլային: Հարվածի հետևանքով հղի Գոնսալեսը մահացել է տեղում:
Արգենտինացի բռնցքամարտիկը հանցանքի վայրից դիմել է փախուստի: Ավելի ուշ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Մար-դել-Պլատոյի քաղաքային դատարանն ապացուցեց Բարիոսի մեղքը և նրան դատապարտեց 4 տարվա ազտազրկման և 8 տարով զրկեց մեքենա վարելու իրավունքից:







































