Պետական այցով Հունաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս էվթիմիուի հետ:
Այցի վերջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ, որից հետո տեղի է ունեցել ՀՀ նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքից վերադառնում է Երևան: