ABC News-ի և Washington Post–ի կողմից անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Google–ն ԱՄՆ-ում ամենամեծ ժողովրդականություն վայելող ընկերությունն է: Այն առաջ է անցնում Apple-ից, Facebook-ից և Twitter-ից:
Mashable-ը հաղորդում է, որ ամերիկացիների 82 տոկոսը դրական կարծիք է հայտնել ինտերնետային որոնման հսկայի մասին, իսկ հարցման մասնակիցների 53 տոկոսն ասել է, որ իրենք չափազանց լավ կարծիք ունեն ընկերության վերաբերյալ:
Արդյունքները հրապարակվել են հենց այն ժամանակ, երբ Google-ի գործադիր տնօրենը հրապարակել էր մի նամակ, որում ներկայացվում էին ընկերության ապագա պլաններն ու ծրագրերը: Նամակում նաև նշվում է, որ ընկերության համար կարևոր է օգտատերերի սերն ու վստահությունը:









































