Բելգիայում ցածր բարձրությամբ թռչող ուղղաթիռը կործանվել է՝ հարվածելով ճոպանուղու մալուխին:
Ինչպես հաղորդել է РТБФ հեռուստաալիքը, ուղղաթիռն ընկել է Ուի քաղաքի կենտրոնում, այգու մեջ՝ բնակելի տներից մոտ 15 մետր հեռավորության վրա: Ուղղաթիռում գտնվող երկու մարդիկ մահացել են:
«Իշխանությունները ճոպանուղու խցիկներից մեկի ընկնելու ռիսկի հետ կապված՝ հայտարարել են արտակարգ ծրագրի իրականացման մասին»,– լրագրողներին հայտնել է քաղաքապետ Ալեքսիս Ուսյոն: Ողբերգության պահին խցիկում ուղևոր չի եղել, սակայն վնասված մալուխի պատճառով դրանցից մեկի ընկնելը կհանգեցնի մեծ վնասների: Դրա հետ կապված՝ քաղաքի կենտրոնն ամբողջությամբ արգելափակված է ոստիկանության կողմից:
Ուղղաթիռը թռել էր բելգիական Նամյուր քաղաքի օդանավակայանից:











































