Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելեց «Հրազդան» մարզադատ և ծանոթացավ վերանորոգման աշխատանքներին։ ՀՖՖ նախագահը պատասխանեց նաև «Առաջին լրատվական»-ի թղթակցի հարցերին.
-Ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանի ընթացիկ առաջնությունից:
– Նորմալ առաջնություն է լինելու: Մրցակցությունը լարված է լինելու: Բացառությամբ մեկ թիմի մյուսները հավասար ակումբներ են, և մրցակցությունն անցնելու է հավասար պայմաններում:
– Նորայր Մամեդովից ու Ապուլա Բետեից կա՞ն նորություններ:
– Մարզիչը չի ցանկանում Ապուլա Բետեին տեսնել հավաքականում, դա իր որոշումն է: Հիմա հավաքականի գլխավոր մարզիչը գտնվում է Հոլանդիայում և հետևում է Մամեդովի խաղին:
– Ձեր կարծիքով ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկությունում ո՞ր թիմը կդառնա չեմպիոն:
– Հայաստանի ազգային հավաքականը:








































