UFC-ի հայտնի մարզիկ Ջոշ Բարնետը իրեն անվանել է UFC-ի ամենաստացված այն մարզիկներից, ովքեր, չնայած տարեց լինելու հանգամանքին, նույն ուժով են պայքարում հակառակորդների դեմ:
Mmainterviews.tv կայքին տված հարցազրույցում Ջոշը պատմել է Դանիել Կորմեի հետ իր սպասվելիք մենամարտի մասին, որը տեղի կունենա այս տարվա մայիսին:
– Դուք ունեցել եք հրաշալի կարիերա, մրցել եք անվանի մարզիկների հետ, ինչպե՞ս եք գնահատում Ձեր առաջիկա հանդիպումը։
– Բոլոր մենամարտերը կարևոր են, ինչը չեմ կարող ասել մենամարտերի ազդեցության մասին: Յուրաքանչյուր մենամարտում ցանկանում ես հաղթել մրցակցին:
– Կարելի՞ է ենթադրել, որ Ձեր վստահությունը հիմնված է Ձեր ուժի և տեխնիկայի վրա:
– Ես ունեցել եմ հիանալի մարզիչներ, սակայն պետք է փաստեմ, որ ամեն ինչ կախված է եղել իմ` կենտրոնանալու հատկությունից:
– Իսկ ծանր քաշայինների վարկանիշային աղյուսակում Ձեզ ո՞ր հորիզոնականում եք պատկերացնում (ես Ձեզ կտայի չորրորդ հորիզոնականը):
– Ես «Ալֆան և Օմեգան» եմ. այդ սանդղակը սկսվում ինձնով և ավարտվում ինձնով: