Facebook-ը կարող է սովորություն դառնալ, բայց օգտատերերը, ովքեր չափազանց շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցում,հիմնականում դժգոհ են իրենց կյանքից:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Գոթենբերգի համալսարանի հետազոտողներն ասում են, որ շատ օգտատերեր մուտք են գործում սոցիալական ցանց ամեն անգամ, երբ նրանք միացնում են իրենց համակարգիչները, և որ նման վարքը կարող է կախվածություն առաջացնել:
Հատկապես այս կախվածությունն ունենալու վտանգի տակ են ցածր եկամուտ և ոչ լիարժեք կրթություն ունեցող մարդիկ:
Օգտատերերի 85 տոկոսն ասել է, որ իրենք Facebook-ում լինում են ամեն օր, իսկ 50 տոկոսը մուտք է գործում սոցիալական ցանց համակարգիչը միացնելուն պես:
Հարցումներին մասնակցել է 18-73 տարեկան 1000 մարդ: Հարցումների արդյունքում պարզվել է, որ կանայք ավելի ակտիվ են Facebook-ում, քան տղամարդիկ:









































