Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ Ջանեթ Ուիլյամսոնը ներողություն է խնդրել Twitter-ում կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդի և արքայազն Ֆիլիպի մասին վատ արտահայտվելու համար: Այս մասին հաղորդում է The Drum-ը:
Մի քանի օր առաջ իր միկրոբլոգում Ուիլյամսոնը մասնավորապես կոպիտ արտահայտություններով խորհուրդ է տվել Միլիբենդին հաստատակամություն ձեռք բերել (grow some balls): Խոսելով Ֆիլիպ արքայազնի` Էդինբուրգյան 90-ամյա հերցոգի մասին, լեյբորիստուհին գրել է «Ինչ է՝ նա դեռ չի՞ մահացել»:
«Ես կցանկանայի անկեղծորեն ներողություն խնդրել Twitter-ում իմ նկատառումների համար: Ես հասկանում եմ, որ իմ արտահայտությունների տոնն ու բովանդակությունը պատճաշ չի եղել, և ես ցավում եմ, եթե որևէ մեկին նեղացրել եմ»,- այնուհետև ասել է Ջանեթ Ուիլյամսոնը:
Կինը նաև ափսոսանք է հայտնել, որ չի արդարացրել իր կուսակցության հույսերը և խոստացել է դաս քաղել իր սխալից:
Ջանեթ Ուիլյամսոնը Լեյբորիստական կուսակցության կողմից առաջադրվել էր Անգլիայի հյուսիսարևմտյան Ուիրալ քաղաքի վարչակազմի ընտրություններում: Կուսակցության անդամները խոստացել են Էդ Միլիբենդի հետ քննարկել Ուիլյամսոնի՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:










































