Ռուսաստանը նախատեսում է Եվրամիության հետ առանց այցագրի ռեժիմ հաստատել 2014 թ.: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխղեկավար Մարիա Զախարովային:
Նա նշել է, որ համատեղ քայլերի իրականացումը հնարավորություն կտա բանակցություններ սկսել այցագրային ռեժիմը հանելու համաձայնագրի շուրջ, քանի որ 2011 թ. դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած Ռուսաստան-ԵՄ հանդիպմանը «կանաչ լույս» է տրվել դրա իրականացման համար: Նա հույս է հայտնել, որ հոկտեմբերին կայանալիք Ռուսաստան-ԵՄ համագործակցության մշտական խորհրդի շրջանակներում արդեն բանակցություններ կտարվեն այցագրային ռեժիմը հանելու վերաբերյալ, ինչը ավարտին կհասցվի մինչև 2014 թ.:








































