Անգլիական պարբերականները հաղորդում են, որ «Մանչեսթեր Սիթի»-ի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին հայտնվել է հերթական իրադարձության կենտրոնում: 21-ամյա ֆուտբոլիստը Մանչեսթեր քաղաքի կենտրոնից ոչ հեռու ավտովթարի է ենթարկվել: Բարեբախտաբար, իտալացին վնասվածքներ չի ստացել:
«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը հաստատել է այդ լուրերը: Նշենք, որ չնայած վատ համբավին, պատահարի մեղավորը Բալոտելլին չէ:







































