Իրանական Press TV-ի փոխանցմամբ` Իրանը մտադիր է առաջիկա երկու ամիսներին կրկնապատկել էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբդոլհամիդ Ֆարզամը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Իրանն օրական Թուրքիա է արտահանում 190 Մվտ/ժամ էլեկտրաէներգիա. «Իրանի հյուսիս-արևմուտքում ավարտվել է նոր էլեկտրահաղորդագծի կառուցումը, որի հզորությունը կազմում է 230 կիլովոլտ: Շահագործման հանձնելուց հետո դրանով օրական Թուրքիա կարտահանվի 400 Մվտ/ժամ էլեկտրաէներգիա: Վերջին տարում (ավարտվել է կես ամիս առաջ) 30 տոկոսով ավելացել է Իրանից էլեկտրաէներգիայի արտահանումը՝ կազմելով 8.6 միլիարդ կվտ/ժամ»: