Այսօր, ժամը 07:45-ին, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ձախ քունքային շրջանի կտրվածք վերք, մաշկի, ենթամաշկի անոթների վնասվածք, քունքային ճաք, ձախ ձեռնաթաթի մատների տրավմատիկ ամպուտացիա ախտորոշմամբ Արմավիրի հիվանդանոց բուժօգնության է բերվել 1982 թ.-ին ծնված Առնակ Կ.-ն («Առաջին լրատվական»-ի տեղեկություններով`Կուռզինյան),և ժամը 10:10-ին ոստիկանության Մեծամորի բաժնից հաղորդում է ստացվել, որ Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել ձախ կոնք-ազդրային շրջանի կտրվածք վերք ախտորոշմամբ 1981 թ.-ին ծնված Սամվել Պ.-ն (մեր տեղեկություններով՝ Պողոսյան):
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առնակ Կ.-ն և Սամվել Պ.-ն մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և մասնակից անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:






































