Փխենյանը սկսել է պատրաստվել հրթիռի արձակման միջոցառումներին: Այս մասին հաղորդում է տեղի The Chosun Ilbo թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրին:
Հրթիռը հրապարակում կարող է տեղադրվել ուրբաթ կամ շաբաթ օրը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ հրթիռը կարձակվի ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում: Փխենյանի այս քայլը սուր քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի կողմից: Նրանց կարծիքով՝ Հյուսիսային Կորեան բալիստիկ հեռահար հրթիռ է փորձարկում:










































