Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Փենլի» ԱԷԿ-ում տեղի է ունեցել ռադիոակտիվ ջրի արտահոսք»: Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը:
Ապրիլի 5-ին ԱԷԿ-ում տեղի է ուենցել 2 ոչ մեծ հրդեհ։ Ռեակտորն ավտոմատ կերպով կանգնեցվել է, ինչից հետո հրդեհը մարվել է: Հրդեհի հետևանքվ տուժածներ չկան:
Ինչպես պատմել են EDF կայանի օպերատոր ընկերությունում, արտահոսքի պատճառ է դարձել հրդեհի հետևանքով տեղի պոմպային համակարգի ապահերմետիկացումը, որը կիրառվում է ռեակտորիի սառեցման ժամանակ:
Ներկայումս ծորացող ռադիոակտիվ ջուրը հավաքվում է հատուկ պահոցներում, ընդ որում՝ ռեակտորի սառեցումը տեղի է ունենում սահմանված կարգով:
EDF-ի ներկայացուցիչի խոսքով` շրջակա միջավայրի համար առայժմ վտանգ չկա:
«Փենլի» էլեկտրակայանը իր աշխատանքն սկսել է 1990 թ.: Նրա երկու ջրածնային ռեակտորները տարեկան արտադրում են շուրջ 2.7 հազար մեգավատ էլեկտրաէներգիա: Ընկերությունը ծրագրում է կառուցել նաև 3-րդ ռեակտորը, որը կարտադրի հավելյալ 1.7 հազար մեգավատ էներգիա:








































