Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական շտաբը վեց միլիոնանոց ընտրողներին կբաժանի «նամակներ ֆրանսիացի ժողովրդին», ինչպես 1988 թ. արել էր Ֆրանսուա Միտերանը:
«Որպեսզի դիմեմ ֆրանսիացիներին, ես ընտրել եմ «նամակ ֆրանսիացի ժողովրդին» տարբերակը, որը կտպագրվի մի քանի միլիոն օրինակով: Ես դրանք կսկսեմ ուղարկել այս օրվանից սկսած»,- լրագրողներին հայտնել է Սարկոզին:
Նախագահի թեկնածուն հայտնել է, որ այդ կերպ ինքն ուղիղ կապ է հաստատում ընտրողների հետ: Սարկոզին հիշեցրել է, որ ժողովրդին ուղղված Միտերանի նամակը նրան հաջողություն էր բերել, այդ ժամանակ սոցիալիստները հաղթանակ էին տարել:
Դրա հետ մեկտեղ նա քննադատել է Ֆրանսուա Օլանդի մի քանի ամիս առաջ հրապարակված բրոշյուրը. «Այդ գիրքը գրված է վերջին վայրկյանին»։
Նամակը բաղկացած է 34 նախադասությունից: Դրանում նոր առաջարկներ չկան, այլ հիշեցվում են նախկին հայտարարությունները:
Ներկա դրությամբ Սարկոզին, հարցման արդյունքներով, առաջատարն է ընտրություններում: Սակայն նա հայտարարել է, որ չի պատրաստվում հույսը դնել սոցհարցումների վրա










































