Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ Արաբական միացյալ էմիրությունների «Ալ-Վասլ» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության հետագա ընթացքի վերաբերյալ:
Ֆուտբոլի պատմության լեգենդներից մեկը կարծում է, որ Մյունխենի «Բավարիա»-ն դուրս կգա ՉԼ-ի գավաթի խաղարկության եզրափակիչ` կիսաեզրափակիչում հաղթելով «Ռեալ»-ին:
««Բավարիա»-ն կհաղթահարի «Ռեալ»-ի արգելքը և եզրափակիչի ուղեգիր կվաստակի: Չեմպիոնների Լիգայի գավաթի եզրափակիչն «իսպանական» չի լինի»,- հայտարարել է Մարադոնան:








































