ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի «Քինգ Դելյուքս» թիմի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին, ժամը 14:00-ին` «Փյունիկ» մարզադաշտում:
Բացի այդ, Հայաստանի ֆուտզալի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ապրիլի 7-ին «Ֆուտբոլի ակադեմիա» ՀՖՖ տեխնիկական կենտրոնում նշանակված «Շահումյան» – «Թալգրիգ» հանդիպումը տեղի կունենա Վանաձորում` «Հայաստան» մարզադահլիճում, ապրիլի 7-ին, ժամը 14:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:








































