Monday, 15 06 2026
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին

Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ

2025 թվականի ֆինանսական տարին Հայէկոնոմբանկի շահակիցների համար արդյունավետ է եղել, ինչի ապացույցն այն հաջողություններն ու ձեռքբերումներն են, որոնց հասել է Բանկն իր թիմի, հաճախորդների և գործընկերների հետ։

Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցավ Հայէկոնոմբանկի տարեկան ժողովը, որին մասնակցում էին Բանկի բաժնետերերը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերները և հաճախորդները:

Բանկի ղեկավարությունը, պահպանելով հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը, անդրադարձավ նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշներին, որոնց աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ և պրոֆեսիոնալ լուծումներով։ Հատկապես կարևորվեց AEB Mobile հավելվածում «imID» համակարգով նույնականացման հնարավորությունը, «AEB-Լիզինգ»,  «Խնայողական հաշիվ» պրոդուկտների ներդրումը, «Mastercard World» քարտատեսակի թողարկումը, AEB Mobile և AEB Online համակարգերում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ձեռքբերման հասանելիությունը, ինչպես նաև ArcaQR համակարգին միանալու փաստը:

Հիմնական ցուցանիշների գծով Հայէկոնոմբանկը պահպանել և բարելավել է իր դիրքերը ՀՀ բանկային շուկայում:

Բանկի գործունեության հիմնական ֆինանսական արդյունքը՝ տարվա շահույթը, կազմել է 12.6 մլրդ դրամ՝ աճելով նախորդ տարվա համեմատ 39.0%-ով, ինչը լավ նախապայման է առաջիկա զարգացման ծրագրերի արդյունավետ իրագործման համար:

Բանկի ակտիվները 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել են 14.6%-ով, հաճախորդներին տրված վարկերը և փոխատվությունները՝ 17.3%-ով՝ կազմելով 401.2 մլրդ դրամ, ընդ որում՝ Բանկի վարկային պորտֆելը պահպանել է արդեն ավանդական դարձած բարձր որակը. ստանդարտ վարկերը տարեվերջին կազմել են պորտֆելի 98.8%-ը:

Հաշվետու տարում հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 9.4%-ով` կազմելով 209.4 մլրդ դրամ, որի հիմքում ընկած է Հայէկոնոմբանկի, հաճախորդների և գործընկերների միջև ձևավորված երկարատև փոխշահավետ համագործակցությունը։

Նույն ժամանակահատվածում 15%-ով աճել է նաև Բանկի ընդհանուր կապիտալը՝ հիմնականում կուտակված շահույթի հաշվին` կազմելով 88.9 մլրդ դրամ:

Դրական փոփոխությունների շարքում ուշագրավ է նաև միջազգային գործընկերների հետ շարունակվող սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում 2025թ. Բանկը միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ կնքել է 126.5 մլն ԱՄՆ դոլարի, 6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և 5.75 մլրդ դրամի վարկային պայմանագրեր, որոնցով ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, «կանաչ» նախագծերի, կին և երիտասարդ ձեռներեցների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի վարկավորմանը և զարգացմանը:

Բանկի հաջողություններն ու ձեռքբերումներն իրենց արտացոլումն են գտել նաև տարվա ընթացքում հեղինակավոր միջազգային կառույցների կողմից շնորհված մրցանակներում, մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի կողմից Սինգապուրում Հայէկոնոմբանկին շնորհվել է «2025թ. առաջատար գործընկեր բանկ Հայաստանում» հերթական մրցանակը, ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից արժանացել է «Միջազգային փոխանցումների որակի գերազանցություն 2025» մրցանակին, իսկ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից Հայէկոնոմբանկն արժանացել է «Առաջատար ՓՄՁ բանկ Հայաստանում» մրցանակին:

Հատկանշական է, որ Բանկի զարգացման հեռանկարների ու բաժնետերերի շահերի համատեքստում 2026 թվականին վճարվող շահաբաժինն ավելի քան 2.5 անգամ գերազանցել է նախորդ տարվա վճարված շահաբաժնի չափը ։

Հայէկոնոմբանկը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, 2025 թվականին շուրջ 270 մլն դրամ ուղղել է կրթական, մշակութային, առողջապահական և սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։

Հատկանշական է, որ Բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեկնարկում է նոր համագործակցություն «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հետ՝ որպես պրոֆեսիոնալ սպորտի և առողջ ապրելակերպի մշակույթի խթանում։ Հիմնադրամը պետության աջակցությամբ կառուցելու է  «ՆԱՎ» մարզակրթական կենտրոնը, իսկ Հայէկոնոմբանկի հետ նախատեսում է անցկացնել ծանրամարտի մրցույթ Հայաստանում։

Միջոցառման շրջանակում ամփոփվեցին նաև «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ դեռևս նախորդ տարի մեկնարկած ծրագրի արդյունքները: Նախաձեռնությունն ուղղվել է Կենտրոնի առանցքային  ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև ունեցել է կրթական և սոցիալական կարևոր բաղադրիչ, որի շրջանակում իրականացվել են դասընթացներ 32 զինհաշմանդամների համար, և նրանց մի մասը հաջողությամբ աշխատանքի է անցել Բանկում:

Հայէկոնոմբանկը հաստատակամորեն շարունակում է իր գործունեությունն իրականացնել՝ որպես կայուն, վստահելի և հեռանկարային ֆինանսական կազմակերպություն՝ նպաստելով բանկային համակարգի արդյունավետ զարգացմանը, իսկ Բանկի գործունեության հիմքում բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների շահերի համադրումն է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում