Ուլյանովսկում ՆԱՏՕ-ի ռազմական ու քաղաքացիական անձնակազմի ներկայություն չի լինի: Այս մասին այսօր` ապրիլի 5-ին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Նա նկատել է, որ բեռների տեղափոխումն ամբողջությամբ պետք է վերահսկվի ռուսական մաքսային ծառայության աշխատակիցների կողմից: Ստուգվելու են բոլոր բեռները, որոնք դաշինքն ուղարկում է Աֆղանստան ու հակառակ ուղղությամբ, այդ թվում` ստուգվելու է նաև թմրամիջոցների առկայությունը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը հավաստիացրել էր, որ Ուլյանովսկում ոչ մի պահեստավորման բազա չի լինի, այլ կլինեն ժամանակավոր պահեստներ, որոնք անհրաժեշտ են ոչ ռազմական նշանակության ապրանքներ պահելու համար:










































