Ասիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լիբանանի բասկետբոլի ազգային լիգայում տեղի ունեցած «Մութահեդ» – «Բեջեհոմ» հանդիպումն ավարտվել է 173:141 հաշվով, իսկ տանտերերի բասկետբոլիստ Մուհամեդ Էլ-Աքարին վաստակել է 113 միավոր:
Նշենք, որ մինչ այդ հանդպումն Էլ-Աքարին իր ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում և մեկ հանդիպման ընթացքում միջինը վաստակել է 7.6 միավոր, սակայն այդ խաղում նա կարողացել է 32 3 միավորանոց նետում կատարել:
«Կարծում եմ` այս ռեկորդը մարզումների ընթացքում իմ կատարած աշխատանքի արդյունքն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզչիս, ով թույլ տվեց ինձ այդքան ժամանակ անցկացնել խաղահրապարակում», – ասել է Էլ-Աքարին: