Սեդրակ և Բելլա Քոչարյաններն ու նրանց ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը այսօր չէին եկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պնդելու «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ տրված` իրենց հայցը: Հիշեցնենք, որ ըստ հայցվորների` «Ժամանակ» օրաթերթը արատավորել է նախկին նախագահի որդու և կնոջ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, և նրանք ակնկալում են դատարանի միջամտությամբ հերքել և պատասխանողից բռնագանձել վիրավորանքի և զրպարտության միջոցով հասցված 6.000.000 ՀՀ դրամի չափով վնասը: Հայցվորները չէին եկել դատարան` անհասկանալի պատճառներով, և դատարանը` ստիպված, հետաձգեց դատական նիստը մինչև փետրվարի 1-ը: