Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Դերժավայի Արկադի «դերժավան» այնքան էլ անառիկ չէ` որքան թվում է

4-5 տարի` ընդհանրապես ու 4-5 տարին մեկ` մասնավորապես, Սպիտակից Երևան, Երևանից` Սպիտակ. խոսքը Սպիտակ-Երևան երթուղային գծի մասին չէ, այլ թիվ 29 ընտրատարածքից սովորաբար պատգամավոր ընտրվող, Հանրապետական կուսակցության անդամ Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) քաղաքական ու ֆիզիկական շարժի:

ԱԺ պատգամավորության ժամկետի ավարտից հետո Դերժավայի Արկադը վերադառնում է Սպիտակի` հարազատ 29-րդ ընտրատարածք, որտեղ նախընտրական քարոզչական ու ոչ քարոզչական ակտիվ գործունեություն իրականացնելուց` գազ, ջուր քաշելուց հետո դառնում է պատգամավոր (սա՝ մասնավորապեսի շրջանակում), իսկ հետո արդեն մանդատը ձեռքին` յուրաքանչյուր նիստի օր հանգիստ գնում-նստում է պատգամավորի աթոռին ու «կնոպկաներով» խաղը խաղում այնքան ժամանակ, մինչև լրագրողները նկատում են դա: Սա էլ` ընդհանրապեսի մասով: Հիմա եկել է «4-5 տարին մեկի» ժամանակը և այս անգամ Դերժավայի Արկադը նույն` 29-րդ ընտրատարածքում պայքարելու է անկուսակցականներ Գրիգոր Դանիելյանի, Արմեն Մարտիրոսյանի և ՀԱԿ-ի պաշտպանած թեկնածու Վահագն Մարտիրոսյանի դեմ:

Դերժավայի Արկադն իր «դերժավան» հաստատել է Սպիտակում, ու նրա անունը ժամանակ առ ժամանակ հայտնվում է լրատվամիջոցներում` ոչ միայն հարազատ տարածաշրջանում, այլ նաև Երևանում տեղի ունեցած «ռազբորկաների» առնչությամբ: Բայց նախ սկսենք նրանից, թե ինչ հենք ունի Արկադի Համբարձումյանը` իր իշխանությունը Սպիտակի տարածաշրջանում ապահովելու համար: Ամենակարևորը` նա փողատեր է` «Դերժավա-Ս» ՍՊԸ-ի, «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Սլավգրուպի» սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանի որդին, ՀՀԿ խմբակցության անդամ: Իսկ «Դերժավա-Ս»-ն խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է, որը Հայաստան է բերում աշխարհում հայտնի բրենդների կոշիկ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կոսմետիկա, օծանելիք, հրուշակեղեն, շոկոլադեղեն, պարենային ապրանքներ և այլն: «Սլավգրուպն» էլ Հայաստան է ներմուծում «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ: Ասում են` Սպիտակի քաղաքապետի ընտրություններն էլ առանց Արկադի «դաբրոյի» չեն անցնում. անցնողը ոչ միայն Դերժավայի Արկադի դիրքերը չպետք է խարխլի, այլ նաև «չէ» բառը չասի ու նպաստի նրա բիզնեսների անխափան զարգացմանը: Այդ սկզբունքով է պաշտոնավարել նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը, հիմա էլ՝ Երևանից եկած Գագիկ Սահակյանը: Հենց Արկադի միջոցով էլ այստեղ նախատեսվող ծրագրերը հավանության կամ մերժման են արժանանում իշխանության կողմից: Իհարկե, ի տարբերություն նախորդի, Գագիկ Սահակյանի կապերը ձգվում են Լոռու մարզպետարան (որտեղ եղբայրը վարչության պետերից մեկն է), Ռոբերտ Քոչարյանի խնամու ազգակցական և դատախազների հետ բարեկամական ոլորտ:

Բայց վերադառնանք անառիկության պատրանք ստեղծած Համբարձումյան Արկադին, այս անգամ` նրա «աքիլլեսյան գարշապարին». նրան առնչվող քրեական պատմություններին: 2008թ. հոկտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Սպիտակ քաղաքում: Ըստ պաշտոնական աղբյուրի` հոկտեմբերի 24-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Սպիտակի Կենտրոնական ավտոկայանի տարածքում, Սպանդարյան փողոցում տեղակայված վագոն-տնակում, անհայտ անձանց արձակած հրազենային կրակոցներից տեղում սպանվել էին 1945թ. ծնված Ստյոպա Դիլբարյանը և 1963թ. ծնված Կարապետ Միսկարյանը, իսկ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էին 1958թ. ծնված Վարուժան Մարտիրոսյանը և 1970թ. ծնված Նշան Դանիելյանը: Նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել նաև 1978թ. ծնված Գարուշ Մարությանը: Ընդ որում, սպանությունը կատարվել էր Սպիտակի ոստիկանությունից 700 մետր հեռավորության վրա: Մամուլում այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ սպանվածների մեջ եղել են ձեռնարկատերեր ու քրեական աշխարհի հեղինակություններ: Տեղեկություններ կային նաև, որ դիմակավորված մարդասպանը ցանկացել է սպանել Դերժավայի Արկադի մտերիմ Վարուժան Մարտիրոսյանին` Աղունիկի Դավոյին, սակայն սպանվել էին նաև նրա հետ եղած տղաները: Որպես սպանության դրդապատճառ նշվում էր գումարային խնդիրը:

2010-ի դեկտեմբերին էլ Արկադի զարմիկը հայտնվեց մի հրազենային «ռազբորկայի» մեջ: 2010թ. դեկտեմբերի 9-ին Չարենցի փողոցում հնչած կրակոցների հետևանքով Վահագն Գրիգորյանը` Ֆաֆուլիկը, աջ ազդրի մասում հրազենային վնասվածք էր ստացել: Վնասվել էր նաև «ռազբորկայի» մասնակիցներից մեկի վարած «Պորշ-կայեն» մակնիշի 05 OL 500 համարանիշի ավտոմեքենան, որը, լավատեղյակների փոխանցմամբ, պատկանում էր «Դերժավա-Ս» ընկերությանը: Ըստ ոստիկանության` դեկտեմբերի 8-ին երիտասարդերի միջև նախ ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի բակում, հետո` ծեծկռտուք ու փոխհրաձգություն արդեն Չարենցի փողոցում: Ագրարային համալսարանի 2-րդ կուրսի ուսանող 17-ամյա Էդգար Մովսեսի Շախիկյանը (մականունը` Էրիկ) վարդ էր փոխանցել ԵՊՀ-ի ճաշարանի աշխատակցին, որ նա այդ վարդն իր անունից նվիրի ԵՊՀ-ի ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողուհի Անիին: Այդ մասին իմացել էր Անիի մեկ այլ երկրպագու` Վահագն Գրիգորյանը: Վերջինս Էրիկին հրավիրել էր «հաշիվ պարզելու», թե ինչո՞ւ է աղջկան վարդ ուղարկել: Պարզաբանման ժամանակ Էրիկի թիմակիցները եղել էին Ալեքսան, Էռնեստ և Գևորգ Թառյանները, Կարեն Ասատրյանը: Իսկ Վահագնի թիմակիցները` Աշոտ Մանուկյանը, Գուժ Աղաբեկյանը և Գաբրիել Մալխասյանը: Վեճի ժամանակ Շախիկյանն իր մոտ եղած առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Աշոտի անձնական օգտագործման «Պորշ-կայենի» ուղղությամբ: Վահանը ոտքի, իսկ Գուժ Աղաբեկյանը աջ ձեռքի հատվածում ստացել էին հրազենային վնասվածքներ: Գուժն էլ իր մոտ եղած «Վալտեր CP 99 compact» տեսակի գազային ատրճանակով էր կրակել նրանց ուղղությամբ: Շախիկյանն ու Աղաբեկյանը ձերբակալվել էին: Ըստ որոշ տեղեկությունների` «ռազբորկային» մասնակցել էին մի կողմից Նոր Նորքի գիշերային ակումբներից մեկի սեփականատիրոջ որդին ու նրա ընկերները, մյուս կողմից` «Դերժավա-Ս» ՍՊԸ սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանի թոռը` Արկադի Համբարձումյանի զարմիկը:

2011-ի հոկտեմբերի 30-ին էլ, ժամը 20.00-ի սահմաններում Երևանի Հալաբյան փողոցում 05 ՍՍ 500 համարանիշի «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Վերահսկիչ պալատի աշխատակից Դոնարա Հարությունյանին, որից հետո վերջինս հայտնվել էր թիվ 28 երթուղային տաքսու անիվների տակ: «Ռենջ Ռովերի» վարորդը դիմել էր փախուստի, սակայն հետո մեղակայանով ոստիկանություն էր ներկայացել 46-ամյա Սմբատ Խաչատրյանը: Վերջինս ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի թիկնապահն էր:

Ինչ վերաբերում է Արկադի Համբարձումյանի պատգամավորական գործունեությանը, ապա նա էլ կուսակցական «հավատացյալներից» չի եղել. խորհրդարան է անցել 2003թ.` ՕԵԿ-ի համամասնական ցուցակով, հետո` 2006թ., երբ ՕԵԿ-ը սկսեց ընդդիմանալ իշխանությանը, Դերժավայի Արկադը իր մյուս բախտակից օրինացականների հետ, ովքեր սիրում են իշխանական` չցնցվող աթոռը, մտան առանձին պատգամավորական խումբ, որի գերնպատակը բիզնեսն անվնաս պահելն էր: Այժմ Արկադը ՀՀԿ համակիրներից է, ՀՀԿ հովանու ներքո: Այսինքն` մի տեղ, որտեղ պետք չէ ակտիվ լինել, միայն` ըստ նշանակության…, որ երբ ուզենաս` կոշիկ, հագուստ և իշխանության բերանը քաղցրացնելու շոկոլադ բերես:

«Ժամանակ»

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում