Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում տեղի ունեցած «Բարսելոնա» – «Միլան» պատասխան հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կուիպերսը գոհ է մնացել իր և իր օգնականների աշխատանքից:
«Մենք գերազանց կատարեցինք մեր աշխատանքը: Հանդիպումն անցկացվեց այնպես, ինչպես և մենք կանխատեսում էինք: Իմ հեռախոսը չի դադարում զանգեր ընդունել: Ինձ միայն շնորհավորում են հանդիպումը գրագետ անցկացնելու համար», – ասել է Կուիպերսը:
«Բարսելոնա» – «Միլան» պատասխան խաղն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով` 3:1 հաշվով:









































